ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Խուճապային վիճակն ակնհայտ էր

Խուճապային վիճակն ակնհայտ էր
09.04.2024 | 18:43


Տեղի ունեցող խառը էսկալացիոն գործընթացների ֆոնին Նիկոլը զուգահեռ շարունակում է արհեստական թեզեր գեներացնել՝ «Սահմանադրության փոփոխության» կարևորության, «բանակի մասին վերջին տեղում խոսելու» մասով։ Սա մի օր էլ հրապարակավ ասելու է բանակի անկարևորության մասին, հիմա ուղղակի թեման «եփում» է՝ հանրության ենթագիտակցականում դրա սաղմերն ունենալու նպատակով։ Ես կասկած չունեմ, կասի՝ «փակում եմ, գնացինք տներով»:

Էստեղ նորություն փաստացի չկա. Էն, ինչ խոստացել է նոյեմբերի 9-ին, մանրից անում է՝ դոզավորված։ Ինքը դրա մասին իր տերերին արդեն խոստացել է ու գծած տանում է առաջ։ Կասկած չունեմ, որ Տավուշում էլ է հասնելու իր ուզածին․ ժամանակի հարց է՝ զուտ տեխնիկական։ Ասեմ, որ եկեղեցու այսօրվա հայտարարությունը բավականին լուրջ արհավիրքի մասին էր գուժում։ ՈՒ ամենակարևորը՝ ոչ մի թուղթ էլ չեն ստորագրելու, Ալիևին դա ընդհանրապես պետք չի, իրեն կոնկրետ տարածքներ են պետք, ու նա թքած ունի նիկոլական «խաղաղություն» կոչվածի վրա։

Ինչ է ստացվում․ Նիկոլն ասում է, որ «դրանք (Տավուշի 8 գյուղերի տարածքները) մեր սուվերեն տարածքը չի», որ ՀՀ զորքը «ՀՀ սուվերեն տարածքում չի գտնվում»։ Տրամաբանական է, որ էս ամեն ինչը Ադրբեջանին «լեգիտիմ» իրավունք է տալու անարգել առաջ գնալ ու ՀՀ դիրքերում հաստատվել, ոնց որ արեցին Արցախի դեպքում: Ոչ ոք երաշխիք չունի, որ կասեն՝ «հակաահաբեկչական գործողություններ ենք իրականացնում» ու իրենց առաջ դրած խնդիրը կլուծեն։

Ասեմ, որ խորհրդարանում ելույթների ժամանակ լրիվ խայտառակ վիճակում էին․ ոչ մի հոդաբաշխ հակափաստարկ ու փաստական պնդում չկար, դրա փոխարեն «նախկինացավը» խոդի տվեցին, հիշեցին 2009 թիվը, 2016 թիվը, եսիմինչ անմեղսունակ ու մանկական «թեզեր» հնչեցրին, էն տիպի պայթած վիճակ էր, որ Ալենը ստիպված ինքը մտավ թեմայի մեջ՝ մի հատ էլ ելույթանման բան ինքն ասաց՝ փորձելով իրավիճակ փրկել, բայց դրանց խուճապային վիճակը ակնհայտ երևում էր։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 7788

Մեկնաբանություններ

td>

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ